Այս մասին այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Տիգրան Խզմալյանը առաջին հանրահավաքը Գյումրիում անցկացնելու իմաստը բացատրեց այսպես. «Նախախորհրդարան»-ը սկսում է իր քաղաքական գործունեության ընտրական նոր փուլը, և մենք այն սկսում ենք Գյումրիում, պատճառը մեզ համար և կարծեմ ձեզ համար պարզ է. Գյումրին համաժողովրդական, համազգային ապստամբության կենտրոն է: Դա այն քաղաքն է, որտեղ գործող կեղեքիչ, օկուպացիոն ռեժիմի ղեկավարը հայտարարել էր, որ ինչքան կուզենք, այդքան կխփենք, դա ասվել էր հենց այստեղ` Գյումրիում: Օրեր անց Գյումրին ապացուցեց, որ արհամարհելով ժողովրդին, ձեռ առնելով ժողովրդին, նվաստացնելով ժողովրդին, իրենք ոչ մի տեղ չեն հասնի: Ինքը ստացավ այնքան, ինչքան ցանկացավ խփել Գյումրին: Հայրաքաղաք են անվանում Գյումրին, և մենք հայրաքաղաքից ենք սկսում մեր արշավը: Այս փուլի մեր գլխավոր նպատակն է ինքնակազմակերպման գործընթաց սկսել, ինքնակազմակերպել ժողովրդին: Մենք զգում ենք, որ քաղաքական գործընթացները ետ են ընկել ժողովրդի իղձերից և մոբիլիզացված լինելու այդ ներուժից, ռեսուրսից ժողովուրդը շատ ավելի առաջ է»:
Տիգրան Խզմալյանը խոստացավ ազատագրել Հայաստանը, ինչպես որ Ժիրայր Սեֆիլյանն էր 25 տարի առաջ խոստացել ազատագրել Արցախը: Նրանք իրենց առաջին հանրահավաքը կանցկացնեն Շուշիի ազատագրման օրը մայիսի 9-ին`Գյումրիում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև