«Այսօր անհայտ ծագման մարդիկ փորձեցինք խանգարել «Բարեւ Երեւանի» բուկլետները բաժանելուն»,- Նոր Նորքում «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ պատմեց Ստյոպա Սաֆարյանը: Նրա մեկնաբանությամբ՝ «Նահանջեց վախկոտը, նահանջեց նա, ով սովոր է մթի մեջ դավադրություն անելուց: Հաղթողը վերջին օրերին չի բերում շենքերում շքամուտք փոխում, չի խոչընդոտում հաղթած քաղաքական ուժի՝ «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավի: Մեր համայնքում այդպիսի մարդիկ այդպես անպատիժ շրջելու, նման զազրելի արարք գործելու իրավունք չունեն: Արդեն որերորդ միջադեպն է, որ կրիմինալին բացարձակապես չի հուզում ոստիկանների ներկայությունը: Ոստիկանները, իհարկե, միջամտեցին, բայց միայն այն, որ նրանց չի հուզում՝ քաղաքացին կդիմի ոստիկանություն թե ոչ՝ սա արդեն աններելի է»:
ԵԿՄ անդամ Սեյրան Կյուրեղյանն էլ նշեց, որ այսօր ազատամարտիկներից շատերը դեղի փող չունեն. «Ազատամարտիկները ՌԴ-ից զանգում են, ասում են՝ Սեյրան ջան, հը, ի՞նչ եղավ, փոխեցի՞ք մի բան: Փոխելու ենք: Գեղ կանգնի, գերան կկոտրի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ