«Ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն ես չունեմ, միայն ժողովրդի` ձեր առաջ»,- այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«ԲՀԿ քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումի պատասխանը լինելու է նույն օրը, իսկ եթե քաղաքապետը գոռոզանա ու հղփանա, ապա նույն օրը հենց կհեռացվի աշխատանքից»,- իր խոսքը շարունակեց ԲՀԿ առաջնորդը` հավելելով. «Անլուծելի խնդիրներ չկան, պետք է ուղղակի նշել խնդիրները ու գնալ դրանց լուծմանը»:
Ծառուկյանը հավելեց նաև, որ նույն ճակատագիրն է սպասում նաեւ գործադիրում ներկայացված ցանկացած ԲՀԿ-ականի, եթե չաշխատեց` անմիջապես հեռացվելու է պաշտոնից:
Գագիկ Ծառուկյանի հավաստմամբ` կուսակցությունը պատրաստակամ է կանգնել երևանցու կողքին, բայց դրա համար անհրաժեշտ է երևանցու վստահության քվեն և ամենակարևորը, որ մարդիկ հուսահատված չլքեն երկիրը:
ԲՀԿ առաջնորդը նաև շնորհակալություն հայտնեց իր քաղաքական թիմին՝ քարոզարշավը լավ կազմակերպելու, միջադեպերից եւ սադրանքներից զերծ մնալու և հայաստանցուն ծրագրերը հասցնելու համար: «Ես ուզում եմ, որ դուք գնաք ընտրության, մտածեք ձեր ապագայի, ձեր բալիկի, ձեր թաղի ու Երևանի համար: Գնացեք ընտրության ու ձայնը տվեք նրան, ում հավատում եք, ում հետ հույս եք կապում: Գնացեք ընտրության ձեզ համար, ոչ թե ուրիշի»,- հայտարարեց նա:
Իսկ վերջում ԲՀԿ առաջնորդը բոլորին հրավիրեց մայիսի 14-ին Աբովյան` Սրբ. Հովհաննես եկեղեցու բացմանը, որը կառուցվել է իր ընտանիքի հովանավորությամբ:
Հանրահավաքի մասնակիցները`Ծառուկյանի գլխավորությամբ Ամիրյան փողոցով դուրս են եկել երթի: Նրանք կքայլեն մինչեւ Հանրապետության Հրապարակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այսինքն ՀՀկ-ական քաղաքապետն կաշառք վերցնում է ????? …կամ ԲՀԿ-ական նախարարն կարող է վերցնել կաշառք????, ….թէ միայն ԲՀԿ-ական քաղաքապետն չի վերցնելու ????