Նա վստահեցնում է որ չի վախենում ոչ Սարգսյանից, ոչ որեւէ թաղային հեղինակությունից:
«Մենք անցյալ չենք նայում, բայց ովքեր մեզ միասնության կոչ են անում, այո, միանում ենք նրան: Նրանք, ովքեր հիմա անում են միասնության կոչեր, ո՞ւր էին նրանք փետրվարի 18-ին: Ես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետական ընտրություններում միակ վերկուսակցական դաշինքը, որը մերժում է կուսակցականությունը, դա համար 3 դաշինքն է՝ «Բարեւ Երեւանը»,- այսօր Նոր Նորքում բնակիչների հետ հանդիպմանը ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ արեց դուրս գալ այս նեղ կուսակցական վիճակներից. «Ովքեր չկային փետրվարի 18-ին, հիմա խոսում են մեծ-մեծ»:
Անդրադառնալով այսօրվա միջադեպին, որ Նոր Նորքում թույլ չեն տվել իրենց դաշինքի անդամներին բուկլետներ բաժանել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ոնց որ մարդիկ, մոռանալով , թե որն է պետականությունը, ով է Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Մարգարյանի անունից իրենք համարում են ՀՀԿ-ի միահեծաններ, որ մեր համայնքը, Նոր Նորքը, Մասիվները պատկանում են նրանց: Եթե էդ տղերքը դուխ ունեն, թող հիմա գան այստեղ, որովհետեւ ես չեմ վախենում ոչ Սարգսյանից, ոչ որեւէ թաղային հեղինակությունից: Եթե իրենք ուզում են վախեցնել, իրենք գործ ունեն «Բարեւ Երեւան» դաշինքի հետ: Եթե դուխ ունեք տղերք, եկե՛ք, ես այստեղ եմ»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտ վախի նշաններ են. «ՀՀԿ-ի ներկայացուցիչները թաղային, նույնիսկ հեղինակությունները չեն: Հեղինակություններն էլ են արդեն հրաժարվել իրենցից, խուլիգանական մարդիկ են, այս ամենը գալիս է նրանից, որ իրենք վստահություն, հեղինակություն չունեն ժողովրդի մոտ: Դա արդեն սպառել են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ես չեմ հասկանում, վերկուսակցականի առավելությունը որն է? Կուսակցություն՝ նշանակում է գաղափարախոսություն: Հիմա եթե Րաֆֆին ինքն իրենից բան չի հասկանում, դաշնակ է թե լիբերալ, մարքսիստ, թե կոմունիստ՝ դա արդեն իր խնդիրն է: Միամիտներն էլ լսում են վերկուսակցական՝ մտածում են վայ, էս ինչ լավ բան է: Աշխարհում վերջին վերկուսակցական առաջնորդը Քադաֆին էր…