Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Մայիս 02,2013 18:34

Այսօր Երևանի Քանաքեռ -Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից 2009 թ-ին խայտառակ կերպով վտարված Լ. Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի: Այսպիսով, ևս մեկ անգամ վերահաստատվում է, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր քաղաքական գիծն առանց վտարված և վարկաբեկված կերպարների՝ ատենապետությամբ ընկ. Գևորգ Պերկուպերկյանի (լուսանկարում) և Հայաստանի վարչության:  Արդարությունը և կուսակցական կարգապահությունը վերջապես վերականգնված է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրագրողական համքարությանը ՍԴՀԿ-ի մասին հոդվածներ տպելիս՝ հիշել, որ Լ. Սարգսյանը, Գ. Եղիազարյանը, ովքեր իրենց հնչակյան են հորջորջում, ոչ մի կապ չունեն 125 ամյա Մայր կուսակցության հետ, խայտառակ ձևով վտարվել են, որը այսօր հերթական անգամ փաստվեց Քանաքեռ- Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում:

 ՍԴՀԿ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031