Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից

Մայիս 02,2013 18:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է Տաշիր քաղաքի բնակիչ Էդմոնդ Փեթակչյանի դատավարությունը:

Փեթակչյանը մեղադրվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու մեջ:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից` այդկերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012 թվականի գարնանային զորակոչից` չունենալով ազատվելու օրինական հիմքեր:

Էդմոնդ Փեթակչյանը նախկինում դատված չէ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031