Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Անիի սոցիալական ծառայության կենտրոնի կին մասնագետը

Մայիս 02,2013 17:47

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: «Ունենք կաշառակերության դեպք սոցիալական ոլորտում, դա ազգաբնակչությանը, համոզված եմ, ամենահուզող ոլորտներից մեկն է, ասենք նպաստառուներից տարվա ու ամսվա նպաստները շորթվում են, որպեսզի օրինական կարգով վճարվեն գումարները: Նման տեղեկությունների, բանավոր տեղեկությունների, այնուհետ նաև գրավոր հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մարզային վարչության աշխատակիցների շատ արդյունավետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, 2013 թվականի ապրիլի 30-ին, ժամը 13-ի սահմաններում սոցիալական ծառայության Անիի կենտրոնում հենց կաշառք ստանալու պահին աշխատասենյակում ձերբակալվել է կենտրոնի մասնագետ Կարինե Ժաժոյանը: Հարուցվել է քրեական գործ և արդյունավետ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կարինե Ժաժոյանը կաշառք ստացել է կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղությամբ և գումարը ստանալուց հետո դրա մեծ մասը փոխանցել նրան: Նաև ունենք ապացույցներ ձեռք բերված, որ կաշառք ստացվել է տվյալ անձից`տուժողից, դեռևս 2006 թվականից սկսած, երբ տարվա նպաստի երկու ամսվա նպաստը պահանջել է և ստացել է», -ասաց դատախազը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031