«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մայիսի 3 -ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի`
- Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-12 փողոցների, Սպանդարյան կայարանի,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղի 6-18 փողոցների,
- Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ