Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում միկրոավտոբուսի ղեկին մահացած վարորդը, ամենայն հավականությամբ, ինֆարկտ է ստացել

Մայիս 02,2013 17:17

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, Գյումրու թիվ 14 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի ղեկին մահացել էր 1964 թվականին ծնված Վարուժան Սարգսյանը, որը հասցրել է փողոցից դուրս քաշել միկրոավտոբուսը, բարձրանալ մայթին, որպեսզի տրանսպորտը շուռ չգա ու ուղևորները չնասվեն, ու տեղում մահացել է:

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա մահացած է եղել, իրականում նրա դիակն են տեղափոխել հիվանդանոց, չնայած անմիջապես իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, արհեստական շնչառություն է տրվել:

Դեռևս հստակ չէ, թե ինչից է մահացել 49-ամյա վարորդը, սակայն ենթադրվում է, որ նա, ամենայն հավականությամբ, ինֆարկտ է ստացել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը`ԳԱԼԱ հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գասաբյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031