Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ժամը 14.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոստանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Միքայել Դ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում բաց դռնից մուտք գործելով 1967 թ. ծնված Օհան Հ.-ի տուն՝ գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր` շուրջ 5.000 դոլար արժողության, և այն գրավադրել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գրավատանը, որի դիմաց ստացել է 1.400.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն