Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն 4 քրեական գործեր են հարուցվել և կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով: «Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական և տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, դրական գնահատականներ է նշանակել փաստացի քննության և ստուգարքների չհաճախող ուսանողուհու: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով, կատարվում է նախաքննություն»:
Դատախազի տեղեկացմամբ, քրեական գործ է հարուցվել նաև Սիզավետի և Աշոցքի միջնակարգ դպրոցների տնօրենների նկատմամբ, որոնք, իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, աշխատանքի են ձևակերպել՝ մեկը իր եղբորը, մյուսը` տվյալ դպրոցի հաշվապահի ամուսնուն, որը զբաղված է անհատ ձեռնարկատիրությամբ, տաքսի մեքենայի վարորդ է: Նրանց ձևակերպել են աշխատանքի, և փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով վճարվել է տարբեր չափի գումար: Այս փաստերի առիթով ևս քրեական գործ է հարուցված «Պաշտոնեական դիրքի չարաշահում» հոդվածով:
Դատախազը վստահեցնում է, որ նոր քրեական գործեր կհարուցվեն կոռուպցիոն հանցագործությունների հիմքով, քանի որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող բնագավառները նրա հատուկ ուշադրության կենտրոնում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էս ինչ ձևական բաներ են, նայես դատախազը իր ուսանողական տարիների ընթացքում նման բաներ չի արել? ինչւշի է զարմացել կամ իր հարազատներից ասենք նոտարում կամ դատախազությունում նման հախեր չեն հավաքել? թող ռեկտորատից սկսի գործ նայելը
Տենաս ով՞ա սարքել էդ խեղճ աղջկա գլխին։Ինչ-որ բան էն չի ստեղ,ինչա՞բոլորը սուրբ են՞մանկավարժականում…….