Տավուշի մարզի ամենահեռավոր գյուղերից մեկի՝ Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ քանդում են գյուղի մշակույթի տունը եւ որպես շինանյութ տրամադրում:
Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանին հարցրինք, թե ինչո՞ւ են քանդում մշակույթի տունը: Նա ասաց, որ այն ադրբեջանցիների կողմից հրետակոծված էր, շենքը պիտանի չէ շահագործման, դրա վերաբերյալ կա շինարարական կազմակերպության փորձաքննական եզրակացությունը: Գյուղապետի խոսքերով՝ այն քանդելու համար կա նաեւ ավագանու որոշում, քանդվող շենքի շինանյութը տրամադրվում է Բարեկամավանի մի բնակչի: Վերջինս գյուղի խմելու ջրագիծն է սպասարկում, համայնքը, որպես աշխատավարձ, նրան պարտք է շուրջ 300 հազար դրամ, շինանյութը տրամադրվում է այդ պարտքի դիմաց:
Նշենք, որ նախկինում սահմանամերձ այս գյուղում կանգուն երկու տուն քանդվել է եւ որպես շինանյութ վաճառվել:Սահմանամերձ Բարեկամավանում քիչ երիտասարդ է մնացել, այնտեղ երիտասարդությունը հնարավորություն չունի մշակութային կյանքով ապրելու: Հրետակոծված մշակույթի տունը չէր կարող որպես մշակութային օջախ ծառայել, բայց նորն էլ չի կառուցվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
հարցա առաջանում` իսկ ուրա գնացել էն աշխատավարձը որ պիտի տային այդ մարդուն?
մշակույթի տունն իրոք անմխիթար վիճակում էր, բայց այն վերակենդանացնել ու միջոցառումներ անցկացնելու համար դեռ կարող էի ծառայել….հիմա այն քանդելով հավանականությունը, որ գյուղում առհասարակ մշակութային մի բան կլինի իսպառ վերանում է….
Հարգելի՝ Բարեկամամավանցիներ, մի անհանգստացեք Ձեր մշակույթի համար: Ամեն 5 տարին մեկ
Ձեր սիրելի նախագահի թեկնածուն կգա, կենաց կասի, շուշանը հայրենասիրական երգեր կերգի,
շալլախո կպարեն, իսկ դուք միաձայն կնտրեք նրանց: Ահա և Ձեզ,՝ մշակույթ: