Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոմայգում առաջիկայում կզվարճանան նաեւ վետերանները

Մայիս 02,2013 16:14

Այսօր հաշմանդամների եւ վետերանների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը խոստացավ՝ Կոմայգին դարձնելու է վետերանների այգի:

«Այգիներից մեկում մշտապես համերգներ կկազմակերպենք, որ մեր վետերանները հավաքվելու տեղ ունենան: Կոմայգում կկազմակերպենք, այնտեղ շաբաթօրյակներ կանենք, կվերականգնենք մեր համերգների ավանդույթները եւ կմեծարենք մեր վետերաններին: Այնպես պետք է անենք, որ մեր վետերաններն իրենց լավ զգան, հիշվեն, հրավիրենք, խրախուսենք»,-ասաց պարոն Երիցյանը:

Նա ասաց, որ ինքը ոստիկանության վետերան է ու լավ գիտի՝ ինչ է նշանակում, երբ անձի նկատմամբ անհրաժեշտ հարգանք չեն ցուցաբերում:

Հետո պարոն Երիցյանն անդրադարձավ հաշմանդամ մարդկանց խնդիրներին եւ ասաց, որ այդ ուղղությամբ Երեւանում շատ անելիքներ կան. «Նայում ես փողոցները, բուհերը անհասանելի են հաշմանդամների համար: Նրանք պետք է գնան սովորելու, բայց պայմաններ չկան, մենք պետք է ստեղծենք այդ պայմանները: Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծել ենք պայմաններ: Մեր նախարարությունում քսան հաշմանդամ է աշխատում, կաշխատեն եւս տասը:

Երեք հարյուր սայլակավորներ ունենք, պետք է այնպես անենք, որ բոլոր սայլակավորներն աշխատեն, որովհետեւ նրանք ավելի անպաշտպան են»:

Վետերաններից մեկն էլ դժգոհեց՝ վետերաններից շատերը նաեւ հաշմանդամ են եւ Հայաստանում ստվերային տեսք ունեն:

Պարոն Երիցյանն էլ պատասխանեց. «Մեր մեծերին պետք է հարգենք, նախկինում մեծի նկատմամբ կար հարգանք ու պատիվ, պետք է վերականգնենք այդ հարգանքը»:

Հետո ասաց, որ հեռուստատեսությամբ չպետք է ցուցադրվեն անմակարդակ ֆիլմեր, որոնք վետերանին դաժան կերպարով են ներկայացնում:

Մի ուրիշ վետերան էլ դժգոհեց իրենց վարչական շրջանից. «Էրեբունի շրջանից շատ բողոքներ ունեմ, հետիոտների համար նախատեսված փողոցի մասերը զբաղեցված են կամ լցակայաններով, կամ շինություններով, անցնել չի լինում: Մի՞թե ղեկավարներից այդ փողոցով չեն անցնում, տեսնեն»:

Հետո էլ դժգոհեց վետերանի թոշակներից:

Պարոն Երիցյանն ասաց, որ ապօրինի շինություններին կանդրադառնան ու պատմեց, որ արդեն մի քանի շարժական լցակայան, որոնք լուրջ վտանգ էին հանդիսանում քաղաքին, իր միջամտությամբ հանվել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031