Վաղը Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է երեք ծանրորդով:
Մեր հանրապետությունը ներկայացնելու են Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն, 58 կգ քաշային, երեւանցի Իզաբելա Յայլյանը, անցած տարվա պատանիների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եւ հնգակի ռեկորդակիր, պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային, աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանիների չեմպիոն Գոռ Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ