Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ն. Փաշինյան. «Արա-ով հաջորդ անգամ թող չխոսի» (Տեսանյութ)

Մայիս 02,2013 15:21

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին օրերին ԶԼՄ-երում լայնորեն լուսաբանվում էր ՀՀ ոստիկանապետի այն խոսքերը, որ որոշ պատգամավորներ են զանգել իր տեղակալներին, իսկ ինքը՝ ոստիկանապետը, դիմելով նրանց, ասել է՝ «Արա, դուք պատգամավո՞ր եք, թե գողականներ»:

«Պարոն Օսիկյան, արդյոք այդ տեղակալներից մեկը դո՞ւք եք եղել եւ ովքե՞ր են եղել զանգահարող այդ պատգամավորները: Եվ նաեւ, այդ երբանից է, որ ոստիկանապետը պատգամավորների հետ խոսում է «արա»-ով: Մանավանդ, երբ նա չի շեշտում, թե կոնկրետ որ պատգամավորներին է դիմում , նշանակում է նաեւ պատգամավորների կարգավիճակին է ուղղել իր խոսքը «արա» ասելով: Եթե նա հաջորդ անգամ նման տոնով ու «արա»-ով խոսի պատգամավորների մասին, ապա կարող եք նրան փոխանցել, որ ես էլ նույն կերպ կդիմեմ նրան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Օսիկյանը հայտարարեց, որ ցանկություն չունի արձագանքելու պատգամավորի խոսքերին. «Սակայն կոռեկտության սահմաններում կխնդրեմ մնալ ձեզ եւ նաեւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ինձ չեն զանգել, իսկ ոստիկանապետի արձագանքը եղել է՝ կոնկրետ իրավիճակից ելնելով»:

Պատասխանելով նրան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ կոռեկտության կոչերի որեւէ հիմք դուք չունեիք: Հույս ունեմ, որ իմ կոռեկտության կոչը կփոխանցեք ձեր ղեկավարին»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031