Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը.
«Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրերորեն պատժելի արարք է թույլ տալիս. «ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»»
Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է թողել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաեւ պահանջել է ապահովել ոստիկանների ուղեկցություն՝ քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ