Սևահերների և շիկահերների միջև գոյություն ունեցող անջրպետը մեկնաբանել են Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները: Պարզվել է, որ բնական շիկահերներն առավել երջանիկ են, քան սևահերները: Բան այն է, որ գիտնական Քրիս Սոլոմոնի գլխավորած հետազոտական խումբն ուսումնասիրել է մարդկանց դիմագծերն ու մազերի գույնը, որից հետո վերլուծել նրանց գործունեության միջև եղած կապը: Բացահայտվել է, որ սևահերներն առավել հաջողակ են կարիերա ստեղծելիս: Նրանց մոտ ավելի շատ են գործնական հմտությունները:
Սևահերների և շիկահերների հակամարտությունը, չնայած ոչ նախկին մոլեգնության աստիճան, շարունակվում է: Սևահերներից շատերը պնդում են այն կարծրատիպը, թե շիկահերները քիչ ընդունակ, ցածր մակարդակով կանայք են, ովքեր կյանքում կարևորում են սեփական գեղեցկությունը և ոչ թե գիտելիքները: 23-ամյա սևահեր Լուիզան ևս այդ կարծիքին է. «Նրանք թեթևսոլիկ են, ովքեր միայն մտածում են տղամարդկանց դուր գալու և սեթևեթելու մասին: Համենայնդեպս, ինձ հանդիպած բոլոր շիկահերներն այդպիսին են եղել: Ճիշտ է՝ մենք երբեք չենք վիճաբանել, բայց այդ կարծիքն իմ մեջ արմատացած է» ,-ասում է նա: Իսկ 19-ամյա շիկահեր Ռիման ասում է. «Ես նման խոսակցություններից չեմ նեղանում: Ընկերուհիներս էլ երբեմն կատակով ինձ ասում են հիմար շիկահեր: Սակայն կան սևահերներ, ովքեր ավելի անխելք են, քան այդ հիմար շիկահերները, բացի այդ, քանի որ մենք տղամարդկանց ավելի շատ ենք դուր գալիս, հնարավոր է, որ նրանք են նախանձից այսպիսի բաներ մոգոնում» :
Նկատենք, որ հաճախ շիկահերներ մասին ընդունված կարծրատիպն է դրդում մարդկանց նման կարծիք կազմել նրանց մասին: Նշենք, որ աշխարհի ամենահայտնի շիկահերներից են Մերլին Մոնրոն, Փերիս Հիլթոնը, Պամելա Անդերսոնը, Քեյթ Մոնսը, ովքեր ոչ պակաս հաջողակ են, որքան ճանաչված սևահերներ Պենելոպա Կրուզը, Անջելինա Ջոլին, Մեգան Ֆոքսը և այլն: Նշենք նաև, որ «Բարբին»՝ աշխարհի ամենահայտնի տիկնիկը, ևս շիկահեր է:
Շիկահերների և սևահերների վերաբերյալ ամեն տարի անցկացվում են բազում հետազոտություններ՝ բացահայտելու նրանց միջև ընկած տարբերությունները հասարակական գործընթացներում: Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ շիկահերները 7%-ով ավելի շատ գումար են վաստակում, քան այլ գույնի վարսեր ունեցող կանայք։ Նրանք պարզել են նաև, որ շիկահերներն ամուսնանում են ավելի հարուստ տղամարդկանց հետ, ովքեր 6%-ով ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ոչ շիկահերների ամուսինները։ Ինչպես բացատրել է Շիկահերների միջազգային ասոցիացիայի նախագահ Օլգա Ուսկովան, շիկահերներն ունեն ապահովված ամուսիններ, քանի որ այսպիսի կանայք ավելի ուրախ են և թեթև։ Իսկ կանանց նման վարքը գրավում է տղամարդկանց:
Նշենք, որ հուլիսի 13-ին Լատվիայի Յուրմալա առողջարանի լողափում կանցկացվի Go Blonde շիկահերների փառատոնը: Փառատոնի շրջանակներում կլինեն տարբեր ոճերի պարային մրցույթներ, վինդսերֆինգի և լողափի վոլեյբոլի առաջնություններ: Բոլոր շիկահերները, ովքեր ցանկանում են մասնակցել միջոցառմանը, պետք է նախօրոք հայտ ներկայացնեն, որպեսզի կարողանան մասնակցել Մերլին Մոնրոյի կրկնօրինակման մրցույթին: Հաղթողներին կարժանանան բազում մրցանակների: Հաղորդում է travelnews.am-ը:
Նազենի Բաղադասրյան