Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննա Մխիթարյան. «Ես դեմ եմ ժյուրիին, ես դեմ եմ մրցանակներին, որովհետև արվեստը շատ սուբյեկտիվ է»

Մայիս 02,2013 14:58

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն ամփոփվեց

 «Անցյալ տարի մենք համագործակցում էինք Ուրուգվայի դեսպանատան հետ:  Այն հետաքրքրությունը, որ կա մոնոներկայացումների նկատմամբ, տարեցտարի աճում է, որի մասին վկայում են  լեփ-լեցուն դահլիճները, ինչպես նաև այս տարի երիտասարդների մասնակցությունը փառատոնին աննախադեպ էր»,-այս մասին այսօր   Ani Plaza Hotel-ի Press Master մամուլի ակումբում ասաց դերասանուհի, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի  տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Բանախոսը չցանկացավ առանձնացնել որևէ մեկին կամ լավագույն ներկայացումները, քանի որ փառատոնն իր համար պարզապես տոն է: «Մեր փառատոնին չկար անգամ ժյուրիի անձնակազմ և մրցանակներ, այլ կային ընդամենը նվերներ: Սրանով էլ փառատոնը տարբերվում էր: Այն սպորտ չէ, որտեղ լինի հստակ ժամանակահատված, թույլատերելի և անթույլատրելի արարքներ: Ես դեմ եմ ժյուրիին, ես դեմ եմ մրցանակներին, որովհետև արվեստը շատ սուբյեկտիվ է»,-ընդգծեց Մխիթարյանը:

Դերասանուհին նշեց, որ միշտ էլ փառատոների ընթացքում լինում  են ինտրիգներ՝ կապված մրցանակի հետ, սակայն իրենց դեպքում  այն լինում է հիմնականում հյուրերի հետ, թե հյուրերն այստեղից ում են հրավիրում այս կամ այն ներկայացմանը. «Ինտրիգան լինում է: Մեր հյուրերը արդեն որոշել և  հրավիրել են որոշ ներկայացումներ, սակայն այդ մասին առայժմ ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ չենք ստացել պաշտոնական հրավեր»:

Վերջինիս փոխանցմամբ` այս տարի աշնանը Արցախում կանցկացվի  ռեգիոնալ փառատոն, որտեղ կհրավիրվեն արտասահմանից հյուրեր: «Մեր հայկական ծրագրերից որոշ բաներ, կարծում եմ, կներկայացվեն Արցախում, սակայն նոր ներկայացումներով հիմնականում հագեցած կլինի փառատոնը»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես միանում եմ Մարիաննա Մխիթարյանի կարծիքին, ավելացնեմ, որ այն պետք է վերաբերի արվեստի բոլոր ճյուղերին: Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031