Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացավ ասուլիս՝ «Ջութակահարների վարպետության դասընթացներ Երեւանում» թեմայով: Ալտահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, գիտությունների թեկնածու Վաչե Հովեյանը տեղեկացրեց, որ մայիսի 3 – 9 ը ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ Գերմանա-հայկական երաժշտական միությունը Երեւանի կոնսերվատորիայում կանցկացնի ջութակահարների վարպետության դասընթացներ՝ Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ: Բանախոսը հավելեց նաեւ, որ դասընթացների բացման առիթով վաղր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գերմանացի եւ հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ կկայանա համերգ: Իսկ դասընթացների փակման առիթով էլ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մայիսի 9-ին դարձյալ տեղի կունենա համերգ, այս անգամ դասընթացներին մասնակից լավագույն երաժիշտների ուժերով:
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթում
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ