Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե՝ ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ՝ Վոլոչկովային: «Առավոտը» քննադատողներից մեկից՝ «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում՝ Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետեւ ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում եւս գտնվեմ: Ես կարծում եմ՝ Հայաստանում բազմաթիվ են աստղերը եւ մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել եւ մեր մշակույթը, եւ էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ՝ չեմ կարծում, որ այդ կարգի «աստղերի» կարիքը կա բերել Հայաստան»:
«Առավոտ» օրաթերթ