Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵԱՀԿ մոդել համաժողովի մասնակիցները քննարկում են միգրացիան

Մայիս 02,2013 15:12

Հայաստանի մոտ 60 երիտասարդներ այսօր հավաքվել են Երևանում՝ կրկնօրինակելու ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմնի՝ Մշտական խորհրդի նիստը:

Երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովը կազվակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը   Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համատեղ:

Մասնակիցները  քննարկել են հորինված երկրներ՝ Աբանդիայի և Գրուվլանդիայի միջև  հարաբերությունները, որոնք կարիք ունեն համատեղ լուծել աճող միգրացիայի, տնտեսական անկայունության և մարդկանց թրաֆիքինգի մարտահրավերները:

«Բազմակողմ ֆորմատով այս սիմուլյացիոն բանակցությունների միջոցով  երիտասարդ մասնակիցները փորձում են իրական մարտահրավերներին լուծումներ գտնել», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը: «Այն նաև կընդլայնի երիտասարդների գիտելիքները ԵԱՀԿ աշխատանքի և վերջինիս ավտանգության վերաբերյալ եզակի և բազմակողմ մոտեցման  մասին»:

«Այսօրվա քննարկումը ապահովում է երիտասարդներին փոխզիջման վրա հիմնված միջավայրում գործելու փորձ, որը կարող է օգտակար լինել նրանց ապագայի համար», ավելացրեց նա:

Մինչև համաժողովը, մասնակիցները վերապատրաստվել են պրակտիկ բանակցությունների հմտությունների և հանրային խոսքի ոլորտներում, և մասնակցել են մի շարք թեմատիկ սեմինարների՝ ԵԱՀԿ-ի, միգրացիայի և միջազգային հարաբերությունների թեմաներով:

Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանը հավելեց. «Մենք իսկապես ականատես ենք այս մեկ ամսվա ընթացքում ապագա դիվանագետների զարգացմանը: Նրանք  փայլում և առանձնանում են ինքնավստահությամբ և արհեստավարժությամբ: Հուսով եմ, որ Հայաստանի ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների մեծ մասն այս սիմուլյացիոն մոդելը կներառի ուսումնական ծրագրի մեջ»:

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Սևակ Ասլանյանը նշեց. «Առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՀԿ մոդել-կոնֆերանսին: Որպես հորինված Գրուվլանդիայի պետության դեսպան ես պետք է զրոյից ստեղծեմ պետական դիրքորոշում, պաշտպանեմ այն միջազգային հարթակում, ինչպես նաև ներկայացնեմ իմ երկիրը մյուս մասնակիցներին: Սա հրաշալի հնարավորություն է ուսանողների համար՝ պրակտիկ դիվանագիտական շփումներին մասնակցելու և այդ շփումներում սեփական հմտությունները բարելավելու, ինչպես նաև սեփական կարծիքը պաշտպանելու տեսանկյունից»:

ԵԱՀԿ երևանյան  գրասենյակը կազմակերպում է ԵԱՀԿ մոդել համաժողով 2008  թ.-ից:

ԵԱՀԿ երևանյան  գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031