Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը` իր եւ Օսկանյանի զրույցի ապօրինի գաղտնալսման ու տարածման փաստով հարուցված քրեական գործի մասին

Մայիս 02,2013 13:44

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը տեղեկություններ չունի իր եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տարածման փաստով սկսված քրեական գործի ընթացքից:

Հիշեցնենք, որ պատգամավորները գրավոր ձեւով դիմել էին գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցելու եւ հանցագործության պատասխանատուներին հայտնաբերելու եւ պատժելու պահանջով:

«Երբ որ հետաքրքրվել եմ, նորություն չի եղել, դա այն ժամանակ էր, երբ մամուլում տպեցին, եղան արձագանքներ: Դրանից հետո  չեմ էլ հետաքրքրվել: Ես քննիչին անձամբ ասել եմ, որ դու չես կարողանա բացահայտել այս գործը, որովհետեւ դա արել է ազգային անվտանգության ծառայությունը: Ո՞նց կարող է բացահայտվել մի բան, որը կատարել է այս ռեժիմին սպասարկող ազգային անվտանգության ծառայությունը, ինքն իրեն բացահայտելո՞ւ է »,- Aravot.am-ին ասաց պարոն Զուրաբյանը:

Պարոն Զուրաբյանի համոզմամբ, իրենց զրույցի տարածումը վկայում է այն մասին, որ. «Մեր մեջ են տեսնում վտանգը, մեր հնարավոր համագործակցության մեջ են տեսնում վտանգը: Դրա համար գաղտնալսում են, հետո էլ փորձում են հրապարակելով մոնտաժված բաներ` իբր վարկաբեկել այդ համագործակցության գաղափարը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031