Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց թրաֆիքինգի գործով մեղադրվող անձանց դատավճիռը:
Ըստ այս դատավճռի՝ Աղունիկ Այվազյանը դատապարտվեց 11 տարի 7 ամիս, Հասմիկ Առաքելյանը՝ 10 տարի, Ծովիկ Ավետիսյանը՝ 10 տարի 5 ամիս, Մարիամ Սարգսյանը՝ 7 տարի, Հեղուշ Վասիլյանը՝ 4 տարի ( որից երկու տարին պայմանական), Արմեն Վասիլյանը՝ 4, Վահան Ավետիսյանը՝ 10 տարի ժամկետներով ազատազրկման:
Ինչպես մենք տեղեկացրել ենք, Աղավնի Այվազյանը մեղադրվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Նեսիսյանի միջոցով խումբ ստեղծելու, կանանց հավաքագրելու համար: Խմբի միջոցով կանայք զրկվել էին ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, հավաքել էին նրանց անձնագրերը, ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ՝ յուրացրել էին մարմնավաճառների գումարները:
Դատական նիստերը ընթացել են դռնփակ ընթացակարգով:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ