Մանկատան սաները կառավարությունից պահանջում են իրենց ապահովել խոստացված բնակարաններով
Մանկատան նախկին սաները, որոնք վաղուց չափահաս են եւ նրանք էլ արդեն չափահասության տարիքի երեխաներ ունեն, այսօր կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էին անում: Նրանք կառվարությունից պահանջում էին իրենց ապահովել խոստացված բնակարաններով` ասելով, որ քսան տարուց ավելի հերթագրված են: Մանկատան նախկին սաներից մեկը` Գայանե Սահակյանը, պատմեց, որ իրենց հետ մանկատանը մեծացած տղաներից մեկը, տուն չունենալու պատճառով, այս ձմռանը ինքնասպանություն գործեց: Ակցիայի մասնակիցների դժգոհությունների մանրամասները տեսանյութում.
Լուսիեն ԲՈՒԴԱՂՅԱՆ