Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ Սամվել Ալեքսանյանը ՀԱԿ-ականներին առաջարկել է կիսել ընդդիմության ձայները

Մայիս 02,2013 13:05

Երեւանի դպրոցի տնօրեններ ու ՀՀԿ-ից հրահանգներ ստացած մարդիկ դիմել են ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին եւ անկեղծացել, թե մայիսի հինգին ինչպես են կատարելու ՀՀԿ-ի հրահանգները:

Այսօր «Հայացք» ակումբում պարոն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց իրեն հասած թերթիկը, որի վրա ՀՀԿ-ի համար աշխատողները գրանցում են մարդկանց տվյալները. «Տվյալներ են հավաքում՝ հասցե, հեռախոս, ընտրող, ընտրական տեղամաս… կազմակերպված ցանց է»:

Հարցին, թե Երեւանի խնդիրները ձեզ համար արդյո՞ք չեն դարձել երկրորդական հարց, այն դեպքում, երբ անընդհատ պնդում եք՝ գրավենք իշխանությունը, պարոն Խաչատրյանն ասաց.«Մենք Երեւանի խնդիրներով ենք զբաղվելու, բայց այդ խնդիրները, որ կարողանանք լուծել հօգուտ երեւանցու, այս համակարգը պետք է փոխվի»:

Հետո պարոն Խաչատրյանն ամփոփեց քարոզարշավը, ասաց՝ դժվար սկսեցին, բայց իրենց առջեւ դրված նպատակները իրականացրին, այն է ընտրողներին հասցրին, այս ընտրությունների կարեւորությունը:

Նա նաեւ պատմեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպումներ է կազմակերպել ընդդիմադիր քաղաքական ուժերի հանձնաժողովականների հետ ու համագորրծակցության առաջարկ արել. «Վերջին մի շաբաթվա ընթացքում Սամվել Ալեքսանյանը իր ամբողջ թիմով մի գործ է կատարում, ոչ իշխանական ուժերի հանձնաժողովականների հետ հանդիպում է, ասում է՝ ընդդիմության ձայները բերեք, կիսեք մեզ հետ»:

Պարոն Խաչատրյանին, ՀԱԿ-ին առաջարկել է կիսվել ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ձայները:

«Իշխանությունը ձայներ չունի Երեւանում… Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում պատրաստվում են հանցագործություններ կատարել եւ կոչ եմ անում՝ ոստիկանները իրենց պարտականությունները հստակ կատարեն: Ընտրության մի փուլում խժդժություն կառաջացնեն, մարդկանց հոսք կազմակերպեն, որ կարողանան հիմնական ընտրակեղծիքը կազմակերպել, այսինքն՝ ուրիշի տեղը քվեարկությունները: Ճշտվում են այն մարդկանց ցուցակները, որոնք Հայաստանում չեն»:

Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերը վերահսկողությունը տեղամասերում ուժեղացնելու են քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031