Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի թիմը մեկնել է Սարանսկ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում տեղի «Մորդովիայի» հետ հանդիպմանը:
Պատվիրակության կազմում 20 ֆուտբոլիստ է ընդգրկվել, որոնց մեջ չէ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա դեռեւս լիովին չի ապաքինվել վնասվածքից, սակայն մոտ ժամանակներս կվերադառնա հիմնական խումբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ