Ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» խմբում քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ինչո՞ւ մայիսի 1-ի առթիվ մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհավորանքի խոսք չի հղել մարզի բնակիչներին: Սովորաբար Արմեն Ղուլարյանը տոն օրերին մարզի բնակիչներին ուղերձներ է հղում:
Ֆեյսբուքի իջեւանցի օգտատեր Վահագն Թամրազյանը վերոհիշյալ խմբում գրել է ,որ մայիսի 1-ին Արմեն Ղուլարյանը բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանի հետ Դիլիջանի ազգային պարկում ծառատունկ էր կատարում եւ «դրա համար էլ չի հասցրել շնորհավորել տավուշցիների մայիսի 1-ը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ