Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Եթե ուզում եք իմանալ, ամենաառաջին բարեւ տվողը եղել է մեր Արծվիկ Մինասյանը»

Մայիս 02,2013 11:58

Ընտրապայքարը շատ թեժ անցավ, որովհետեւ մասնակցում էին հիմնական ուժերը: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի գնահատական տվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա, մեր երկրում ընտրազանգվածը ձեւավորվում է խնամի-բարեկամական, անձնական հարաբերությունների շնորհիվ, որտեղ իշխանությունները անգերազանցելի են. «Մեր խնդիրը ապացուցելն է, որ սա լուրջ քաղաքական ընտրություն է: Երեւանի նման համայնքում զիջում եթե տեղի ունենա ընդդիմությանը, դա շատ մեծ ճեղք կառաջացնի մենիշխանության այս մոնոլիտ դրվածքի մեջ: Մեր առաջին խնդիրը հենց այդ էր, որ դա ապացուցենք, դա ցույց տանք: Ընդդիմադր քաղաքապետը պետք է աշխատի եւ սխալներ չգործի: Սա օգուտ է միայն եւ միայն Երեւանի քաղաքացիներին: Մենք վստահ ենք, որ այն նպատակը, որը իշխանությունների առաջ դնում են ընդդիմադիր բողոքական զանգվածը, դա այն է, որ Երեւանին վերադարձվի իշխանությունը: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ընտրությունները երկու արդյունք տան՝ դիտվի սա որպես հանրաքվե ոչ ասելու այս իշխանություններին, անվստահության հանրաքվե լինի, որից կշահի նախեւառաջ ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմադիր դաշտի մեջ հատկապես այո ասեն ՀՅԴ-ին»:

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ ընդդիմադիր քաղաքապետին իշխանությունները իրենցով չեն անի՝ Ամեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդ տրադիցիան միշտ էլ գոյություն ունի: Եթե ձեզ թվում է հիմա իրենց միջոցները չե՞ն հերիքում իրենցով անելու ամբողջ ընդդիմադիր դաշտը: Հերիքում է: Բոլոր նրանք, ովքեր այդ միջոցներից ազդվել են, արդեն գտնվում են իշխանական դաշտում: Մենք ունեցել ենք այդպես թիթեռի կյանքով քաղաքական գործիչներ, որոնք դժգոհել, բողոքել են իշխանություններից եւ հիմա առաջին շարքում են իշխանական դաշտում»:

Ըստ նրա, արդեն դանակը ոսկորին է հասել, եթե մարդն ասում է, որ ձեռս ճար լինի, ես էս երկրից կթողնեմ-կգնամ , դրանից ավելի մեծ թուքումուր էս իշխանություններին չի կարող լինել: Հիմա բանը բանից անցել է:

Նա վստահեցեց, որ բոլոր պարագաներում էլ վեցնելու են մանդատները, որովհետեւ ամեն ամբիոն պետք է օգտագործել. «Ավագանին կարող է ամենափոքր ֆրակցիայով էլ ստեղծել քննիչ հանձնաժողով, այն ղեկավարել: Ինչքան հարց է եղել Երեւանում, որ ոչ ոք նման հանձնաժողով չի ստեղծել: Մենք այսօր ոչ մի ավագանու լուրջ քննարկման ականատես չենք եղել: ԱԺ-ում այսօր նույնն է՝ 5 հոգի ենք: 5 հոգին ըստ էության բան չի կարող անել, բայց բավականին հարցեր կարողացել ենք լուծել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի պարոն Ռուստամյանը իրենց եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավների ոճային նմանությունը: Նա պատասխանեց. «Ոչ մի բան արեւի տակ նոր չի: Ինչ-որ մի ժամանակ արդեն կիրառվել է: Բարեւ ենք տալիս: Բայց հո բարեւը Րաֆֆի Հովհաննիսյանինը չի: Բարեւն Աստծունն է: Եթե ուզում եք իմանալ, ամենաառաջին բարեւ տվողը եղել է մեր Արծվիկ Մինասյանը՝ 2009-ին: Ման էր գալիս, բարեւ էր տալիս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031