Սոֆիայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի երկրպագուները, դժգոհ ակումբի սեփականատեր ընկերությունից, տնային մարզադաշտի կանաչ գազոնում գերեզման են փորել եւ անգամ ընկերության անունով տապանաքար տեղադրել: Ճիշտ է, խաղադաշտը կարճ ժամանակում կարգի է բերվել:
Վերջին շրջանում Բուլղարիայի ամենատիտղոսակիր ակումբը ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել: Թիմը երկրի առաջնության ավարտից վեց տուր առաջ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ