Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազուրկների թիվն ավելացել է, աշխատավարձը՝ նվազել

Մայիս 02,2013 11:20

Ամենաթարմ տվյալներով, որոնք նախորդ օրը հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012 թվականի դեկտեմբերին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ՝ գործազուրկների թիվը ավելացել է՝ 220 հազարից դարձել է 222 հազար։

Երբ խոսք է գնում մեր պաշտոնական վիճակագրության մասին, ապա պետք է անպայման ավելացնել հետեւյալ դիտարկումը, եթե պաշտոնապես արձանագրվել է, որ 2 հազարով են ավելացել գործազուրկները, ապա իրականում թիվը ավելացել է մի 10-15 հազարով։ Մեր վիճակագիրների ստեղծագործ մտքին ծանոթ մարդկանց մոտ սա թերեւս կասկած չի առաջացնի։

Հիմա աշխատավարձի մասին։ Մեր ԱՎԾ-ի տվյալներով, օրինակ, այս տարվա առաջին երեք ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ միջին անվանական աշխատավարձը աճել է 3,8 տոկոսով։ Բայց այս նույն համեմատության մեջ դրամը արժեզրկվել է 5.4 տոկոսով։ Այլ կերպ ասած, դոլարի վերածելու դեպքում՝ Հայաստանում աշխատավարձը նվազել է։ Ի դեպ, աշխատավարձերի մասին։ «Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլեւ աշխատանքի կազմակերպման եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձեւերն ու չափանիշները»,- ասում է Սերժ Սարգսյանը։ Այդ ի՞նչ չափանիշների մասին է ասում Սերժ Սարգսյանը։ Էլի դիմենք վիճակագրությանը։ Ըստ այդմ, Հայաստանում աշխատավարձ է ստանում 470 հազար մարդ։ Նրանց 20 տոկոսի ամսական աշխատավարձը չի հասնում 35 հազար դրամի, 65 տոկոսինը՝ 75 հազար դրամից ցածր է։ Եվ սա Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 5 տարիներից հետո։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031