«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, հետընտրական շրջանում միացել էիք ՐաֆֆիՀովհաննիսյանի գլխավորած շարժմանը, ընդհուպ Ազատությանհրապարակում ելույթ ունեցաք, դատապարտեցիք կեղծվածընտրությունները: Հիմա, երբ շատերի գնահատմամբ` շարժումնանարդյունավետ ավարտ ունեցավ, պայքարի ռազմավարության մեջի՞նչն էր սխալ:
– Ընտրություններից հետո ես այն համոզման էի, որ ընդդիմության թեկնածուն՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, արժանացել է ժողովրդի վստահությանը և գտնում էի, որ պետք է ամեն ինչ արվի, որ ընտրությունների արդյունքներն օբյեկտիվ ներկայացվեն և չխեղաթյուրվեն: Այդ իմաստով ես հիմա էլ նույն կարծիքին եմ, որ հայտարարված արդյունքները չեն համապատասխանում մեծամասնության կամքի արտահայտմանը և ցանկացած քայլ այդ ուղղությամբ ես՝ որպես քաղաքացի, կողջունեմ և կաջակցեմ: Իսկ թե ինչպիսի բնույթ պետք է կրի պայքարը` իհարկե մեծ մասամբ կախված է հաղթող կողմից, և չեմ կարող կանխագուշակել, չգիտեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետագա գործունեությունն ինչպես է կառուցելու, հետևաբար չեմ կարող ասել, թե աջակցության ինչպիսի դրսևորումներ կարող են լինել:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա զարգացումները, մանավանդ, որ մայիսի 5-ին ավարտվում էընտրությունների այս փուլը:
Կարդացեք նաև
– Քանի որ հետընտրական գործընթացների ակտիվ մասնակից չեմ եղել և բավականին երկար ժամանակ ակտիվ քաղաքականությունից հետ քաշված վիճակում եմ, որևէ պատկերացումներ կամ դեղատոմսեր չունեմ, որ առաջարկեմ: Մարդիկ անում են այն, ինչ կարող են անել, և եթե դու ծրագրերի մշակման կամ գործողությունների կառուցման ակտիվ մասնակից չես, դժվար է գնահատել, ես ընդամենն անհրաժեշտության պարագայում իմ համեստ կարողությունների սահմաններում աջակցել եմ և կշարունակեմ աջակցել ցանկացած ուժի, որը կարտահայտի հասարակության կամքի դրսևորման արդյունքները:
– Մայիսի 9-ին միաժամանակ երկու հանրահավաք կա, որի՞ն եք մասնակցելու:
– Թող երկու հանրահավաք լինի մեկ օրում, ի՞նչ վատ է…Ես որևէ խնդիր չեմ տեսնում:
– Ըստ Ձեզ, ամենատրամաբանական զարգացումը ո՞րը կլիներ, որ շարժումը չէր տանի փակուղի:
– Դժվարանում եմ ասել, նորից եմ կրկնում, ես հանդես եմ եկել որպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անհատ՝ իմ համեստ կարողություններով, և քանի որ ծրագրերի մշակման, քննարկման մասնակիցը չեմ, ինձ դժվար է կանխատեսումներ անել կամ դեղատոմսեր առաջարկել: Ես տասը և ավելի տարի հետքաշված եմ ակտիվ քաղաքական կյանքից և մասնակցության ակտիվ դրսևորումներ չեմ ունեցել: Երբ Դուք օգտագործում եք Րաֆֆիի հետ բառակապակցությունը, գերագնահատում եք իմ մասնակցության արժեքն ու չափանիշները: Ես եղել եմ աջակցող և պատրաստ եմ նորից աջակցել, ոչ ավելին: Ես կարծում եմ, որ պետք է ասպարեզ գան նոր ուժեր՝ նոր մտքերով, նոր մոտեցումներով, ինչը կլինի ողջունելի:
– Սակայն մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը մեկ պլատֆորմի կամ մեկ օրակարգի շուրջ միավորվելուխնդիր ունեն: Ինչո՞ւ չի ստացվում միասնություն, ամբիցիանե՞րն են շատ:
– Ավագանու ընտրություններին ընդդիմության միասնական ցուցակ չկազմվեց, բայց ակնհայտ է, որ բոլոր մասնակիցները, բացառությամբ «Օրինաց երկրի», բավականին հստակ իրենց դիրքորոշումն արտահայտում են այն իմաստով, որ քաղաքական իշխանությունը Երևանում պետք է փոխվի, այստեղ կարծես թե միասնական են: Որքան տեղյակ եմ, հիմնականում դա է տեղի ունենում, մեկը մի քիչ ավելի խիստ, մեկը մի քիչ ավելի մեղմ, բայց միաձայն բոլորը շեշտում են, որ պետք է իշխանության քաղաքական կողմը փոխվի, այսինքն՝ ՀՀԿ-ն չպետք է ստանա Երևանը կառավարելու հնարավորություն: Որքանո՞վ է դա անկեղծ` կերևա ավագանու ձևավորումից հետո, որովհետև նրանք հնարավորություն կունենան կազմել միասնական կոալիցիա: Թե ՀՀԿ-ն որքան ձայն կստանա ավագանու ընտրություններին, մենք տեսնում ենք, որ արդեն կանխատեսումներ կան 50 տոկոս և ավելի, սա շատերի մոտ թերահավատություն և առնվազն ծիծաղ է առաջացնում: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն վախենում է կոալիցիայի հնարավոր ձևավորումից և փորձում է կանխորոշել ընտրությունների արդյունքները: Թե ինչու միասնական ցուցակ չկազմվեց, դա ունի իր բացատրությունը, երբեմն նաև արդարացումը: Մեր պայմաններում երևի թե դժվար է գալ համաձայնության, բայց որ նրանք միանշանակ, բացի երբեմն կշտամբանքներից, միմյանց առանձնապես չեն քննադատում և խփում են մի կետի, որ քաղաքական իշխանությունը Երևանում պետք է փոխվի, ես էլ եմ այն համոզման, որ դա օգտակար կլինի Երևանի հանրության համար, որպեսզի Երևան քաղաքում ՀՀԿ-ն զրկվի իշխելու հնարավորությունից, որովհետև նրանք ավելի շատ իշխում են, քան կառավարում:
– Իշխանությունն էլ կարծես քայլեր է ձեռնարկում` ընդունելով, որ այսպես այլևս հնարավոր չէ, ոստիկանականհամակարգում են փոփոխություններ նկատվում, չեք կարծո՞ւմ, որ կա փոփոխությունների գոնե ցանկություն:
– Ակնհայտ է, որ չկա փոփոխությունների ձգտում: Եթե խոսքը գնում է նրա մասին, որ մի քանի հոգի իրար վրա կրակում են, հետո կրակողներին բռնում են, կամ որ եթե ոստիկանական կադրեր են տեղաշարժվում, դա որևէ երաշխիք կամ ազդանշան չէ, թե ինչ-որ բան է որոշվել փոխվի, որովհետև հիմնական փոփոխությունը պետք է վերաբերեր ղեկավարման կերպին ու բովանդակությանը: Այդ առումով ոստիկանությունն ընդամենը սպասարկող համակարգ է, և այնպես չէ, որ ոստիկանությունն է որոշում բարեփոխումների ընթացքն ու բովանդակությունը: Եթե մենք փոփոխությունները կապենք ոստիկանության հետ, ես կարծում եմ, մենք շատ սխալված կլինենք: Հետևեք խորհրդարանի աշխատանքներին, իշխող վերնախավի պահվածքին ու արտահայտություններին, նրանք ոչ թե չեն ուզում փոխվել, այլ համոզված եմ, որ նրանք երբեք չեն էլ կարող փոխվել: Նախագահական ընտրություններից անցել է երկուսուկես ամիս, ի՞նչ է փոխվել…Մի՞թե իրադարձություն կարելի է համարել այն, որ դեսպանատներ են բացվում և դեսպաններ նշանակվում:
– Ապրիլի 9-ին կանխվեց արյունահեղությունը…
– Ապրիլի 9-ին կար արյունահեղության վտանգ, և մենք չպետք է ուրախանանք, որ այդ արյունահեղությունը չեղավ, մենք պետք է տխրենք, որ վտանգ կար:
– Բայց կանխվեց վտանգը:
– Առիթը չպետք է լիներ, առիթը մնաց չէ՞, չվերացավ առիթը: Ընտրությունների անարդարությունը ուղղելու որևէ ցանկություն, որևէ քայլ չեղավ, կոծկվեց, և առաջ անցանք, նույնը հավանաբար սպասվում է Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես է լինում, որ բնակարանի տիրոջից անկախ` ընտրությունների օրը հայտնաբերվում է տան վրա գրանցված 20-30 հոգի մարդ, և ոչ ոք պատասխան չի տալիս: Ենթադրենք` քսան բնակարան հայտնաբերվեց, իսկ քանի՞ հարյուրը չհայտնաբերվեց, ինչպե՞ս է լինում, որ դպրոցի տնօրենները նախապես ցուցակներ են գրում, իսկ իշխող կուսակցության ղեկավարը ասում է՝ դա նորմալ է, այսինքն` ոչինչ չի փոխվել, և չի էլ կարող փոխվել:
Սիրանույշ Պապյան