Գերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF, եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին պաշտոնապես թույլատրվել է մասնակցել 2016 թվականի օլիմպիական խաղերին:
AIBA-ն մտադիր է Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերում պրոֆեսիոնալներին թույլատրել մասնակցել բռնցքամարտի մրցաշարին: Իսկ, որ Վլադիմիր Կլիչկոն այդ իրավունքն ստացել է, գերմանական «Sporet-Informations-Dienst» գործակալությանը տեղեկացրել է AIBA-ի մամուլի խոսնակ Սեբաստիան Ժիյոն: Նրա խոսքերով, կազմակերպությունը շախագրգռված է 2016 թվականի օլիմպիական խաղերում ուկրաինացի պրոֆեսիոնալի մասնակցությունով եւ նրա տարիքը արգելք չէ: «Մենք շատ ենք լսել Վլադիմիրի երազանքի մասին: Եթե բռնցքամարտիկը 40 տարեկանի հասել է օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ (Կլիչկոյի 40 տարին լրանում է 2016 թվականի մարտի 25-ին), նա մնում է որպես AIBA-ի ծրագրի մի մաս: Այնպես որ, մենք Վլադիմիր Կլիչկոյի հետ բանակցությունները շարունակելու հույս ունենք», – ասել է Ժիյոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ