Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փողոցային երաժշտին պաշտպանել են Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները

Մայիս 02,2013 11:08

Երեկ թերթի լրագրողը Հյուսիսային պողոտայում ականատես է եղել մի միջադեպի, որի հերոսը կրկին փողոցային երաժիշտ, կիթառահար Գեւորգն էր: Վերջինս արդեն հայտնի է ոչ միայն նրանով, որ շատ լավ է նվագում, ունի երաժշտական ճաշակ …, այլ նաեւ այն պատճառով, որ մի քանի օր առաջ նրա հետ կապված միջադեպի արդյունքում աշխատանքից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի «մոտիկներիցե մեկը՝ Դոգը։ Այդ օրը ոստիկանները չգիտես ինչու՝ որոշել էին Գեւորգին հեռացնել Հյուսիսային պողոտայից, եւ մանրամասները ճշտելու նպատակով ոստիկաններին մոտեցած «Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանը ոստիկան Դոգի կողմից բռնության էր ենթարկվել։

Հրապարակված տեսանյութից հետո Վովա Գասպարյանը ստիպված եղավ նրան հեռացնել աշխատանքից։

Երեկ կրկին ինչ-որ մեկը որոշել էր, որ Գեւորգը չպետք է այդտեղ նվագի։ Այդ անձը մոտեցել է կիթառահարին եւ ներկայանալով որպես պողոտայի բնակիչ, պահանջել է, որ նա հավաքի իրերը եւ հեռանա տարածքից։ «Ես էս շենքն եմ ապրում (ցույց տալով 60-70 մետր հեռավորության վրա գտնվող շենքը), խանգարում ես մեր հանգիստը»,- ասել է երիտասարդը։ Մինչ երաժիշտը կփորձեր պաշտպանվել, «հյուսիսպողոտացուն» չեզոքացրին անցորդ կանայք։ Նրանցից երկուսը երիտասարդին ասացին, որ իր նմանների պատճառով քանի տարի է՝ առանց տուն են մնացել, փողոց են ընկել, որ հիմա էլ նրանք գան ու Գեւորգին քշե՞ն պողոտայից։ Փողոցային երաժշտի գործունեությանը դեմ հանդես եկած անձը կանանց «հակահարվածից» եւ լրագրողի ֆոտոխցիկը նկատելով՝ հեռացել է տարածքից։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031