Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղադրվում է 17-ամյա աղջկան 20 հազար դրամով վաճառելու մեջ

Մայիս 02,2013 10:50

Վանաձորցի կինը կալանավորված է

Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի կեսերին Վ. Մ-ին 3 օրով սեռական հարաբերություններ ունենալու համար փոխանցել է Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ անչափահաս, 1995թ, ծնված Ս. Թ.-ԻՆ, որի համար Ա.Ս.-ն Վ.Մ.-ից ստացել է 20 հազար դրամ:

Ըստ մեղադրանքի՝ Վ.Մ.-ն ստանալով  անչափահաս աղջկան, նախ տեղափոխել է Վանաձոր քաղաքում գտնվող իր պապի տուն, հետո Գուգարք գյուղում գտնվող տնակ, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել Ս.Թ.-ի հետ, վերջինս ենթարկվել է սեռական շահագործման:

Ա. Ս.-ն կալանավորված է : Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով ( «մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածով նախատեսվում է 7-12 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարության հերթական նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մայիսի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031