Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ 5 կուսակցությունները չսատարեցին «Բարեւ Երեւանին»

Մայիս 02,2013 10:45

Կոնգրեսի ընդարձակ գրասենյակից զրկված Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող կուսակցությունները երեկ կրկին քաղխորհրդի նիստ են անցկացրել ԺՈՒԿ գրասենյակում։ Նիստին մասնակցել են դաշինքը դեռեւս չլքած հինգ կուսակցությունների ներկայացուցիչները՝ «Ժողովրդավարական հայրենիքի», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ»-ի, «Ժողովրդավարական ուղի»-ի, Հայաստանի կանաչների կուսակցության եւ «Մարդու իրավունքներ– 96»-ի։

Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հարցը։ Դաշինքի երկու կուսակցություններ՝ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը» եւ Մանուել Գասպարյանի ԺՈՒԿ-ը, նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքում են, ուստի առաջարկ է հնչել սատարել «Բարեւ, Երեւան»-ին։ Սակայն, քանի որ ավանդույթները շարունակվում են, եւ ՀԱԿ-ում որոշում են կայացվում միայն կոնսենսուսով՝ բոլորի համաձայնությամբ, առաջարկը չի ընդունվել։

Պարզեցինք, որ ընդդիմացել է միայն Արմենակ Դովլաթյանը՝ Կանաչների միության ղեկավար, նա պնդել է որեւէ մեկին չսատարելու դիրքորոշումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susanna says:

    Դե մի սատարեք…….. դուք լավ բան անել չեք կարող ահավոր փոքրհոգի եք : Ձեզ նման «քաղաքական գործիչները» արժանի են ապրելու էդ կարգավիճակում………

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031