Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Պետք է լինես թաղի տղա, պպզող տղա, բայց քաղաքացի չպետք է լինես»

Մայիս 01,2013 23:19

Էրեբունի վարչական շրջանում այսօր ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեեւ մի քիչ հոգնել են, բայց  դրական լիցքեր են ստացել:

«Որովհետեւ դուք մեզ ավելի շուտ հասկացաք, քան քաղաքական կոչվող գործիչները, որոնց համար Երեւանը միայն աղբ հանող, աղբ տեղափոխող քաղաքապետի ընտրություններ են»,- բնակիչներին դիմեց քաղաքապետի թեկնածուն:

Պարոն Խաչատրյանը նկատեց, որ քարոզարշավի շրջանակներում հանդիպումների սակավաթիվ մասնակիցների ներկայությունը ոչինչ չի նշանակում. «Այստեղ կարող եք ասել՝ շատ եք, քիչ եք, հավատացեք՝ բավարար ենք»:

Նա նաեւ անդրադարձավ գործող ավագանու անդամներին, ասաց այնտեղ կան մշակույթի գործիչներ, որոնք եւ կան եւ չկան. «Իշխանությունը նրանց հոգեպես սպանել է: Ֆիզիկապես կան, բայց հոգեպես չկան»:

Հետո ՀԱԿ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ Էրեբունի վարչական շրջանը պատմական նշանակություն ունի եւ պետք է որ իշխանությունների հատուկ ուշադրությանը արժանանար, մինչդեռ. «Ամենակեղտոտ շրջանն է, չոր, ամենաքիչ կանաչով շրջանն է՝ շրջապատված մի քանի վտանգավոր հանքավայրերով, եւ ոչ ոք ձեր մասին չի մտածում: Կարեւորն այստեղից փող են հանում: Ուզում ենք այս ամենը փոխել, սա գյուղական միջավայր է ավելի շատ հիշեցնում»:

Նրա խոսքերով, իշխանությունները չեն կարողանում կառավարել քաղաքը, եւ այն դարձրել են գյուղաքաղաք. «Մարդը, իր քաղաքային միջավայրը որեւէ արժեք չունեն: Այստեղ պետք է լինես չակերտավոր լավ տղա, թաղի տղա, նայող տղա, պպզող տղա, բայց քաղաքացի չպետք է լինես: Մենք մերժում ենք այս բաները, մեզ համար անընդունելի են»:

Պարոն Խաչատրյանը նաեւ հավելեց, որ չի ցանկանում միայն մռայլ գույներով ներկայացնել իրավիճակը. «Ինձ ասում են՝ ինչու պայծառ Երեւանի մասին չեք խոսում: Կարող եմ դրա մասին էլ խոսեմ, մեր թիմի պատկերացումներն էլ ներկայացնել, դրանք երազանքներ են, որոնք պետք է իրականություն դարձնել՝ քաղաքի զարգացում, քաղաքաշինություն, մաքուր, կանաչ քաղաք, նորմալ տրանսպորտ: Ինչպե՞ս պետք է անենք, դրա ձեւերն էլ գիտենք, եթե չիմանանք, կգնանք մի ուրիշ քաղաքում կսովորենք, մասնագետներ կկանչենք, կսովորենք:  Դրա մեջ վատ բան չկա, բայց անճաշակ չենք լինի, ինչպես անում են՝ տոնածառներով, պլաստմասե խաղալիքներով»:

Պարոն Խաչատրյանն էլ հենց ամփոփեց  Էրեբունիում բնակիչների հետ հանդիպումը, որից հետո ՀԱԿ համակիրներն ու ՀԱԿ գործիչները քայլերթ սկսեցին՝ «Տարոն հեռացիր, Վահագն քաղաքապետ» կոչերով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Նորություն չէ, մի շրջան քաղաքապետի դիրքերում էիր և ինչ:

    Արդյունքը ամբողջ Երևանով լիքը բենզալցակայան-բուտկաներ ( մարդ անգամ չգիտի, ինչպես կոչի այդ ահավոր չարաբաստիկ օբյեկտները )

    Ամոթը մարդու համար է….. ու դեռ քննադատում է…. բոլորովին էլ կարևոր չի թե ում:

    Կտեսնենք թե որքան ձայն կհավաքես ԱԶՆԻՎ ու ԱՆԿԱՇԱՌ նախկին քաղաքապետ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031