Այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը: Այն մինչև մայիսի 5-ը հանդիսատեսի և ժյուրիի դատին կհանձնի երիտասարդ ռեժիսորների վավերագրական, գեղարվեստական, փաստագրական ֆիլմեր: Փառատոնի հեղինակն ու պրոդյուսերը Սերգեյ Սանոյանն է: Ժյուրիի նախագահն է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի փոխռեկտոր Ալետա Երզնկյանը, անդամները՝ Վահե Սարգսյանը, Աշոտ Գևորգյանը, Րաֆֆի Մովսիսյանը:
Ա. Երզնկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ փառատոնը երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներին ճանապարհ է բացում դեպի մեծ էկրան և մեծ կինո:
Փառատոնի բացմանը ցուցադրվեց «Միասին աշխարհում» ֆիլմը, որը ընդգրկված չէ մրցութային ծրագրում: Ֆիլմում խոսվում էր Ուրուգվայում ապրող հայերի և հայկական համայնքի մասին:
Մայիսի 5-ին համերգային ծրագրով տեղի կունենա փառատոնի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:
Կարդացեք նաև
Արթուր ԳԱՍՊԱՐՅԱՆ