«Առավոտ»-ի հետ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ընդունելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հայկական կողմը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նպաստավոր դիրքերում հայտնվել, նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով որեւէ ուղղակի կապ չկա ԵՄ-ի հետ ընթացող գործընթացների հետ:
«Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք նաեւ խնդիր ունենք հիշեցնելու, թե որն է եղել հակամարտության պատճառը եւ հետեւանքը, որովհետեւ հակառակ կողմը հաճախ մոռանում է, որ հարցը վերաբերվում է մարդկանց ֆիզիկական անվտանգությանը, եւ այն ամենը, ինչի ականատեսն ենք՝ մտահոգիչ է: Ադրբեջանում մի ռեժիմ է, որն իր հասարակությանը հասցնում է այն աստիճանի, որ Սաֆարով է հերոսացնում եւ վայրենավարի ավերում պատմամշակութային արժեքները», նկատեց Զոհրաբ Մնացականյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: