Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ավագանու թեկնածուն հպարտացավ՝ իրենց հանդիպմանն ավելի շատ մարդ էր եկել, քան «Բարեւ Երեւան» դաշինքինը

Մայիս 01,2013 21:58

Այսօր Էրեբունի վարչական շրջանում ՀԱԿ գործիչներն ու համակիրները քննարկում էին ու իրար հարցնում՝ ինչքան մարդ է մասնակցել Ազատության հրապարակում անցկացված «Բարեւ Երեւան» դաշինքի հանրահավաքին, միմյանց փոխանցում՝ Էրեբունիի իրենց հանդիպմանը ավելի շատ մարդ է եկել:

Ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանն անգամ իր ելույթում հատուկ անդրադարձ արեց «Բարեւ Երեւան» Դաշինքի հավաքի մասնակիցների թվաքանակին. «Այսօր եւս այլ կուսակցություններ անցկացնում են նման հանդիպումներ, բայց մերն ավելի մարդաշատ է, անգամ այն հանդիպումը, որ եղավ մի քանի ժամ առաջ: Վերջապես մարդիկ հասկացան՝ ով է քաղաքականություն կերտում, վստահ եմ, որ մարդիկ համախմբվելու են ՀԱԿ-ի շուրջը»:

Հետո Վ. Կարապետյանը պատասխանեց իրենց ուղղված այն հարցին, թե համագործակցությունը քաղաքական այլ ուժերի հետ չի՞ ցածրացնում ՀԱԿ-ի նշաձողը եւ չի՞ խանգարի հասարակությանը ընտրության կողմնորոշման հարցում:

«Մենք մեր քարոզչության ժամանակ այլ ասելիք մեր համաքաղաքացիներին չունենք, քան՝ ձեր ձայնը տվեք ՀԱԿ-ին, ինչո՞ւ, որովհետեւ ունենք բազմաթիվ հիմնավորումներ, եւ ամենակարեւորն այն է, որ ամենավճռական պայքարը վերջին տարիներին այս ռեժիմի դեմ տարել է հենց ՀԱԿ-ը: Ինչ վերաբերում է  համագործակցությանը՝ այն ունի կոնկրետ նշանակություն, նույնիսկ տեխնիկական բնույթ ընտրությունների օրը: Բանավոր պայմանավորվել  ենք, որ համատեղ ուժերով պայքարելու ենք ընտրակեղծիքների դեմ: Այս փուլում ամենակարեւոր հարցը ընտրակեղծքիների դեմ պայքարն է, որ բռնենք այն ձեռքը, որը կփորձի խախտումներ անեն»,- ասաց Վ. Կարապետյանը:

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանն էլ շարունակեց. «Այլ քաղաքական ուժերին մենք դրսեւորվելու հնարավորություն ենք տվել, աջակցել ենք նրանց, չենք խանգարել հավաքեն իրենց մասսան, ովքեր կարողացան՝ օգտագործեցին: Մենք շարունակում ենք մեր պայքարը եւ միայն հաղթական ավարտի կամքով: Մենք այստեղ ենք՝ դուխներս տեղը, գնում ենք լուրջ գործեր անելու, Երեւանում հաղթելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    Անճաշակ հոդվածներ և բամբասանք:Մանր առևտրականի հոգեբանությամբ եք աշխատում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031