ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Էրեբունին եղել է Երեւանի սկիզբը եւ Էրեբունիում ապրում են առաջին քաղաքային բնակիչները, եւ դա ներշնչում է, որ բնակիչները ՀՅԴ-ին լավ կհասկանան. «Դուք այսօրվա Երեւանի ավագանիին չեք ճանաչում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ իրենք ոչինչ չեն արել: Լիֆտը ընկնի, խողովակ ծակվի, ավագանին դրանց կողքը չի կանգնի, բայց դա իր պարտավորությունն է: Հեռուստատեսությամբ մի քանի օր առաջ խոսում էր մի երիտասարդ՝ մազերը վազելինով լպստած, ապուշ-ապուշ մտքեր էր հայտնում այն մասին, որ Երեւանի բնակչության մեծ մասը չի ուզում այս ընտրությունները տեսնել որպես քաղաքական, այլ ուզում է լավ կառավարում: Չի հասկանում մարդը, որ ասածի մեջ հակասություն կա»:
Ըստ Վահան Հովհաննիսյանի, լավ կառավարումը նշանակում է ճիշտ քաղաքականություն. «Եթե դու ընտրել ես մի կուսակցություն, որը 20 տարի շարունակ ձախողում է, չկարծեք, թե հիմա իրենք կհաջողեն: Եթե դուք ձայնը տվել եք իշխող կուսակցությանը, չասեք՝ չենք տվել, նկարել են, դա ոչ մի նշանակություն չունի, ձեր կյանքը վատանում է, դուք դժգոհում եք, կորցնում եք աշխատանքը, թողնում գնում եք Հայաստանից, ուսման վարձը բարձրանում է: Ամեն ընտրությունից հետո դուք ավելի վատ եք ապրում, բայց դաս չեք առնում: Վերջապես դաս քաղեք եղածից: Չեք կարող 10 հազար դրամով, ինչ-որ մի խառոշիի դեմքով վախեցնելով մեր երկրի ճակատագիրը լուծենք: էս երկիրը խաղալիք դարձնեք: Խաղալիք չի էս երկիրը: Կարող է պատահի արդեն ընտրություններին ադրբեջանցիները սկսեն մասնակցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Դաս չեք առնում, վերջապես դաս քաղեք եղածից,որ ՀՅԴ-ն առաջ էր ՀՅԴ…ՈՒ ոչ միայն ՀՅԴ-ն…բոլոր նրանք, ովքեր չմասնակցեցին նախագահական ընտրություններին…Վաղուց իրենք իշխանությունների խաղալիքներն են…Իրենց է պետք ուղղել այդ հարց՝ խաղալիք չի էս երկիրը,հերիք է տուն-տունիկ խաղաք…Երբ պետք է լինում,իշխանության հրամանով մտնում եք թախտի տակ,ինչպես նախագահականի ժամանակ,իսկ երբ պետք է լինում,էլի այդ իշխանությունների հրամանով դուրս եք գալիս,որ էլի իշխանության համար ձայներ հավաքեք,ժաղովրդին խառնեք,հիսթափեցնեք,հուսախաբ անեք,մի բան ասեք բայց ուրիշ բան անեք, ու սկսեք ձեր սև գործը…………մնացածն էլ հասկացաք……………….