Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը՝ ՀՅԴ-ականին. «Խառոշիով ասում ենք՝ թողեք գնացեք»

Մայիս 01,2013 21:01

Աղվան Վարդանյանը պատմում է, թե ինչպես են Նորքում ՀՅԴ-ականներին արգելել բուկլետ բաժանել

 

Այսօր Էրեբունի համայնքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներին այսպիսի դեպք պատմեց. «Երեկ Նորքի 7-րդ զանգվածում մեր համախոհ աղջիկները փորձել են ՀՅԴ-ի բուկլետներ բաժանել: Մի ջահել է եկել, թե բա՝ ստեղ բոլորը ՀՀԿ-ական են, խառոշիով ենք ասում՝ թողեք գնացեք: Էսօր գնացինք այդ շենքերը եւ ասեցինք՝ չենք եկել հանդիպման, եկել ենք ասելու՝ մի ջահել, մի թաղի տղա իրան թույլ ա տվել այսպիսի բան ասելու, որոշել է բոլորի անունից ասի, որ ՀՀԿ-ական են, ղալա՛թ ա արել: Ամեն շենքում 60 ընտանիք են ապրում՝ իրենց կենցաղով, արժանապատվությամբ: Եթե նրանց անունից մեկը կարող է այդպիսի հայտարարություն անել, նրանց պետք է հեռացնել ընդհանրապես: Բնականաբար, որեւէ մեկը մոտ չեկավ էդ ջահելներից: Հետո մեր քարոզիչները մտան այդ շենքերը, ազատ մեր քարոզչական նյութերը տարածեցին: Դրանք քաջ են, երբ որ դեմները աղջիկ ա, թույլ մարդ ա, երբ որ մի հոգի ա: 3 տղամարդ պինդ կանգնի, դրանք էդ թաղերից կփախնեն ընդհանրապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    պարոն Վարդանյան,Հենց այդտեղ ՀՀԿ-ն կկրվի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031