Այսօր Էրեբունի համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին նամակ է ուղարկել. «Մի տեղ չի ասում, որ ես ՀՀԿ-ից, եմ, քվեարկեք ՀՀԿ-ին: Ժողովուրդ, սա կուսակցությունների ընտրություն ա, դուք ձայն եք տալու կուսակցություններին: Մեր երկրում ցավոք նախագահը չի փոխվել: Չի փոխել վարչապետին, որը տապալել է տնտեսությունը: Եթե Երեւանում լինի ընդդիմադիր իշխանություն, քայլ առ քայլ սրանք նահանջելու են: ՀՀՇ-ն էլ էր ասում՝ մեր դեմ խաղ չկա, մենք մինչեւ 2020 թիվը կառավարելու ենք, ո՞ւր են բա հիմա»:
Անդրադառնալով ընտրություններին՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Սրանք ընտրության մի ձեւ գիտեն՝ կաշառել, վախեցնել: Այսօր 4 կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն գնում են առանձին ընտրությունների: Եթե ամեն մեկս ունենում ենք ձայներ, ունենում ենք շատ ձայներ, ունենում ենք ընդդիմադիր ղեկավարություն: Դրանք ոչ մի բան են: Մենք ոչ մի կեղծիք էս անգամ թույլ չենք տալու: Եթե մի կուսակցություն ամբողջ իշխանություն իրանն է վերեւից ներքեւ, մեկ ա, լճանալու են, սկսելու են նեխել, իրար են ուտելու, ոնց որ հիմա կատարվում է: Մի անգամ վստահեք ՀՅԴ-ին: Նույն ՕԵԿ- ում մի մարդ է միայն ելույթ ունենում՝ Արմեն Երիցյանը: Դուք Արմեն Երիցյանին չեք ընտրելու: Ընտրելու եք ՕԵԿ-ին: Թող ձեզ չխաբեն: Բոլորը հասկանում են, որ քաղաքական մենաշնորհը չարիք է: Ընդդիմադիր քաղաքապետը չի սպասի, որ նախագահը ասի՝ Տարոն ջան սիրուն չի, նոր տաղավարները քանդեն»:
Աղվան Վարդանյանը նաեւ հեգնեց՝ «եթե Տարոնն այդքան լավն էր, ձեր ցուցակում 2-րդ համարն էր, ինչո՞ւ Բեգլարյանից հետո բերեցիք Կարեն Կարապետյանին՝ 5-րդ համարին նշանակեցիք: Որ էդքան լավն էր, էն ժամանակ իրեն բերեիք»: Ապա հավելեց. «Կարեն Կարապետյանն էլ գնաց, նոր ստիպված Տարոնին բերեցիք: Ես ձեզ հավատացնում եմ՝ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ