Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ինչի մասին խոսում ենք, որոշ իշխանական սոխակներ հակափաստարկներ են բերում»

Մայիս 01,2013 20:31

ՀՅԴ-ի քարոզարշավը՝ Էրեբունի համայնքում

Այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այսօր չեն խորշում, անգամ զենք են բարձրացնում ազատամարտիկի վրա. «Հրաչ Մուրադյանի սպանությունը այն տեսակի հարված էր, որը մարտահրավեր էր նետել արժանապատվությանը: Ոչ այնքան կուսակցականության, որքան մարդկային տեսակի կռիվ է այսօր: Եվ ՀՅԴ-ն ներկայանում է հայ մարդկանց, հայրենիքը սիրող մարդկանց ցանկով: Մեզ հարց են տալիս՝ ո՞րն է այն հիմնական մոտեցումը, որ ՀՅԴ-ն ուզում է փոխել: Առաջին եւ գլխավոր խնդիրը աշխատատեղ ստեղծելն է: Երեւանի կառավարումը պետք է օրինակ ծառայի մյուս մարզերի համար: Երկրորդ կարեւոր քայլն այն է լինելու, որ Երեւանի քաղաքային բյուջեն բազմապատկելու ենք»:

Նա խոստացավ, որ վերադարձնելու են ուսուցչի արժանապատվությունը, երեւանցուն վերադարձնելու են իրենց ուսուցչին. «Երեւանցին պետք է իր «այո»-ն կամ «ոչ»-ն ասի, եւ Երեւանի քաղաքապետը պետք է  այդ «այո»-ով կամ «ոչ»-ով շարժվի: Հանրային տարածքները տալիս են օլիգարխներին, որ ավելի հարստանան, քաղաքացուն թողնում են փողոցում, զրկում են սեփական տնից, տալիս են առյուծներին: Դաշնակցական քաղաքապետը վերջ է տալու այս երեւույթներին: Ոչ թե քաղաքացին պետք է ընկնի դռնեդուռ՝ սրան կամ նրան խնդրանքով, այլ քաղաքապետը պետք է ինքը զբաղվի քաղաքացու խնդիրներով: Այսօր ի՞նչ է կատարվում՝ 15 մլրդ դրամ միայն գծի տերերը շորթում են երթուղայիններից, եւ ոչ մի կոպեկ այդ գումարից չի մտնում պետական բյուջե»:

Արծվիկ Մինասյանը խոստացավ, որ իրենք այդ գումարի առնվազն 50 տոկոսը բերելու են բյուջե: Նա կոչ արեց այս անգամ վստահել ՀՅԴ-ին՝ մեր պապերի կուսակցությանը. «Մի բան հստակ է՝ ՀՅԴ-ին վստահողը չի սխալվում: ՀՅԴ-ին չհավատացողն է, որ լքում է մեր երկիրը»:

Արծվիկ Մինասյանը նաեւ անդրադարձավ իշխանական օղակներից ՀՅԴ-ին ուղղված քննադատությանը. «Այն, ինչի մասին խոսում ենք, որոշ իշխանական սոխակներ հակափաստարկներ են բերում: 1 մլրդ դրամ հնարավոր է եկամուտ ապահովել Երեւանի բյուջեին, ասում են՝ ի՞նչ եք ասում, եթե այդքան բյուջե ունենա, մարզերի ժողովուրդը կգա Երեւան: Մեկը չկա, որ ասի՝ այ ախմախներ, դուք ասում եք՝ Երեւանը թող աղքատության մեջ տառապի, որ մարզերից չգան Երեւան: Աբսուրդ է սա: Օր առաջ սրանց հեռացումը փրկություն է մեզ բոլորիս Այսօր յուրաքանչյուր բնակիչ 200 դրամ աղբահանության գումար է տալիս: Դուք դժգոհում եք եւ ճիշտ եք, աղբն էլ ժամանակին չեն տանում: Երբ դուք էս գլխից գումարը տալիս եք, նրանք շահագրգռվածություն չունեն աղբը ժամանակին հավաքել: Մենք ասում ենք, որ ապրանքի գնի մեջ պետք է մտնի աղբահանության գումարը: Օրինակ, սիգարետը որ գնում եմ, 1 դրամը պետք գնա աղբահանությանը, որ ես տուփը նետեմ, արդեն աղբը պարտավոր են հավաքել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031