Այս հարցը Aravot.am-ը հղեց երկար տարիներ Գյումրիում բնակվող, սակայն ծնունդով լոռեցի լրագրող Համլետ Մոսինյանին: «Երկու մարզկենտրոններիում էլ ապրել ու աշխատել եմ բավականին երկար ժամանակ, մի քիչ դժվար է համեմատել, այո՛ , Վանաձորում էլ բազմաթիվ աղմակահարույց սպանություններ են եղել . մեծահարուստների սպանություն, փողոցային, թաղային հեղինակությունների սպանություն, բայց այնտեղ ծածուկ է, թույլ չեն տալիս, որ ամբողջ քաղաքը իմանա, թե լարվածություն, թշնամություն կա էսինչ կամ էնինչ ընտանիքների զավակների միջև: էնտեղ մի բռնկում լինում է, հարցը լուծվում է ինչ-որ կրակոցով կամ չգիտեմ ինչով և դրանով վերջանում է: Իսկ Գյումրիում կարծես շատ վաղուց է լարվածությունը` սկսած թեկուզ հենց Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձից: Բոլորովին տարբեր են, Գյումրիում շատ խորությամբ է ամեն ինչ, իսկ Վանաձորում մակերեսային է թե՛ թշնամությունը, թե՛ հարցեր լուծելը, Վանաձորում բանը չի հասնում, որ ոստիկանապետի գլխավորությամբ մեծ ուժերով գան աբլավների (շուրջկալության- Ա.Ն.)»,- ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ