Օդանավակայաններով և լրատվամիջոցներով միլիարդատեր դարձած Էռնեկյանների ընտանիքը այժմ նախատեսում է կառավարության թիվ մեկ գործընկերը դառնալ թերթաքարի և գազի գծով։ Գրում է «Ֆյուել ֆիքս» պարբերականը:
Էդուրադո Էռնեկյանը, որի հարստությունը գնահատվում է ավելի քան 1.3 միլիարդ դոլար, երկու գործարքի համար Արգենտինայի պետական «YPF SA» ընկերությանը 700 միլիոն դոլար է խոստացել՝ Վակա Մուերտայի հանքերի շահագործումն ընդլայնելու համար: Անցած տարի հոկտեմբերին նախնական համաձայնությունը 500 միլիոն դոլար էր: Անցած շաբաթ 70-ամյա բիզնեսմենն արդեն վճարել է 200 միլիոն դոլար:
«Ձեռքբերումը ռազմավարական է և հստակ նշան է, որ մեր և «YPF»-ի միջև գործարքը կարագանա և շուտով կստորագրվի», – ասել է Էդուարդո Էռնեկյանի եղբորորդի Հուգո Էռնեկյանը ապրիլի 24-ին, – «Մինչև այս տարվա վերջ մենք հանդես կգանք ստորագրված գործարքով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ