Այսօր Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» մենթորության և առաջնորդության (PLAY – Promoting Leadership among Armenian Youth) ծրագրի ավարտական միջոցառումը:
Միջոցառումը կազմված էր մի քանի փուլից: Երիտասարդները յուրաքանչյուր փուլում հանդես էին գալիս նորովի, նոր մտքերով և թեմաներով: Վերջիններս խմբեր կազմած, կլոր սեղան քննարկման ընթացքում փորձում էին հնարավորինս լավ ճանաչել միմյանց, հարցեր բարձրացնել և տալ դրանց պատասխանները:
Ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի փոխանցմամբ` «Project time» կազմակերպությունը դեռ 2 տարի առաջ կազմակերպել էր միջմշակութային փոխանակման ծրագիր Երևանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի երիտասարդների միջև, որտեղ յուրաքանչյուր երկրից ընտրվել էր 24 հոգի բարձր դասարաններից: «Այդ ծրագրի ընթացքում երեխաները քննարկել են տարբեր թեմաներ` քաղաքական ակտիվություն, սեփական պատասխանատվություն համայնքի բարեկեցության համար, քաղաքական դիրքորոշում, հանդուրժողականություն: Սա լավ փորձ էր սեփական երկիրը ճանաչելու համար: Հետագայում այս ծրագրերում ընդգրկեցինք նաև մարզերը»:
Մոտ ապագայում ծրագրեր ունեն կապված Նոր Հաճնի, Ճամբարակի և Դիլիջանի դպրոցների հետ, որտեղ երեխաները կստանան 2 տարի անվճար անգլերեն լեզվի ուսուցում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ խնդիրներ շատ ունեն կապված այս կամ այն ծրագրի հետ. «Օրինակ, խնդիրներ կան ծնողախնամության հետ կապված, երբ ծնողը տեսնում է իր երեխայի մեջ խնդիր, բայց փորձում է այն թաքցնել, մինչդեռ պետք ենթադրենք դիմել հոգեբանի, որոշակի միջամտություն արվի, որը չի արվում»:
Մարտիրոսյանի խոսքով` երեխաներն այս դաշտում ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնք չեն ստանում դպրոցից. «Կարող ենք ասել, որ սա համարվում է այլընտրանքային կրթություն»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ