«Ուզում եմ աշխարհին խաղաղություն լինի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց կոմունիստների կազմակերպած երթը ուղղորդող պապիկը, մաղթելով, որ մեր երկիրը միշտ ոտքի վրա կանգնած լինի:
Հարցին ի՞նչ կփոխեիք մեր երկրում, եթե դուք լինեիք իշխանություն, տարեց կոմունիստն ասաց՝ «իշխանություններից սկսած, փոխելու շատ բան կա»:
Երթին մասնակցող փոքրիկներն էլ, պատասխանելով հարցին՝ ինչ տոն է սա ձեզ համար, ասացին. «Այսօր աշխատավորների օրն է, մենք բոլորս ամեն տարի մեծ ուրախությամբ գալիս, մասնակցում եւ նշում ենք այս օրը, ուռա՜…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ