Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը դարձավ Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող

Մայիս 01,2013 17:39

Հայաստանի լավագույն շախմատիստը Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում 42-րդ քայլում պարտության մատնեց մրցաշարը գերազանց անցկացրած ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5,5 միավորով հավասարվեց նախավերջին տուրում առաջատարի դերն ստանձնած Բորիս Գելֆանդին, որն իր հերթին ոչ-ոքի արեց Վիշվանաթան Անանդի հետ:

Մրցաշարի կանոնակարգով հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում էր սեւերով ավելի շատ պարտիա խաղացած շախմատիստին: Այս ցուցանիշով նրանք հավասար էին: Այնուհետեւ, նկատի էր առնվում տարած հաղթանակների ընդհանուր քանակը: Այստեղ հայ գրոսմայստերը, շնորհիվ մեկով ավելի հաղթանակի` երեք, նվաճեց աշխարհի 4-րդ չեմպիոնի հուշամրցաշարի հաղթողի կոչումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031