Նոր համաշխարհային ռեկորդ. երկվորյակներ Էմին և Քեյթը ծնվել են 87 օրվա տարբերությամբ: Նրանց մոր՝ Մարիա Ջոնս-Էլիոթի, ծննդաբերությունը 4 ամիս շուտ է տեղի ունեցել: Սկզբում ծնվել է Էմին, իսկ նրանից 3 ամիս անց՝ Քեյթը:
Էմին 520 գ է ծնվել, և որոշ ժամանակ նրան պահել են հիվանդանոցում: Նրա ծնվելուց հետո արհեստական ցավերի միջոցով բժիշկները փորձել են Քեյթին ևս օգնել լույս աշխարհ գալ, սակայն նրանց չի հաջողվել: Չնայած որ վտանգ կար, որ երեխան կարող էր չդիմանալ, այնուամենայնիվ, օրեր տևած անօգուտ փորձերից հետո ծնողները որոշել են տուն վերադառնալ:
Վերջիվերջո, 36 շաբաթականում ծնվել է նաև Քեյթը՝ 2.5 կգ քաշով: Բժիշկներն ամեն ինչ արել են, որ երեխան առողջ ծնվի: Երբ Քեյթին բժիշկները պառկեցրել են քնած Էմիի կողքին, նա ժպտացել է: Դա հիանալի պահ էր: Երեխաները միանգամայն ճանաչել են միմյանց:
Փոքրիկների անհավանական ծնունդը պատրաստվում են գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:
երևի 520 գրամ ոչ թե կիլոգրամ