Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը արձագանքեց Տեր-Պետրոսյանին

Մայիս 01,2013 17:16

ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձեւակերպումներ ու տեսակետ արտահայտել Տարոն Մարգարյանի մասին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։

«ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում: Ես կարծում եմ, որ նման քաղաքապետ է մեր քաղաքին պետք եւ եթե մեր ազգաբնակչությունն իր ձայնը տա նրան, մեր քաղաքն ավելի լավը կլինի, քան այսօր է»,- ասաց նալ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ խոսել էր պանթեոնում` Տարոն Մարգարյանի հոր` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունաքարի առկայության մասին` նշելով, որ «բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող հսկայածավալ սկյութական դամբարան» է:

Հովիկ Աբրահամյանն, արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, ասաց. «Դա վարչական լծակի օգտագործում ձեւակերպելն անտրամաբանական է: Դա իշխանություններն են որոշել, որ երջանկահիշատակ վարչապետի գերեզմանը այնտեղ լինի: Ես գտնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը վաստակել է այդ իրավունքը»:

Պատասխանելով մյուս լրագրողների հարցերին` Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ քարոզարշավին.

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. գոհար says:

    Պանթեոնը կարկառունների համար է,ոչ թե պաշտոնյաների,իրենց համար են տեղ բացւմ

  2. Համլետ says:

    Էս նախքին ավտոկոսմետոլոգը հայերեն լավ չի՞ հասկանում:Լևոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ ,,բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող հսկայածավալ սկյութական դամբարան,,-ը,այլ ոչ թե՝ Պանթեոնում դրա լինել-չլինելու պարագան:Եվ հետո,ինչու՞ Աբրահամյան Հովիկը չի մեկնաբանել,կամ հերքել Տեր-Պետրոսյանի՝ ,,Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10–12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ-ական այդ հրաշամանուկ թեկնածուին։,, գնահատականը:Նշանակում է,որ Աբրահամյանը համաձայն է դրա հետ ու չի առարկում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031